«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Աշխարհն իր ո՞ր մի եղեռնը հիշի. Վարդան Խարազյան

Աշխարհն իր ո՞ր մի եղեռնը հիշի. Վարդան Խարազյան
01.08.2022 | 07:29

Հողի մշակ, գոմեշ ու այծ պահող մի անզեն ժողովրդի տանել անապատներում ոչնչացնել, երբ էս լկտի աշխարհի գլուխը առանց այն էլ խառն էր, ինչ մի մեծ բան է... Խիստ անպատիվ երևույթ է, դրա համար էլ չեն ընդունում իրենց ցածր արարքը: Եթե ընդունեն՝ կնշանակի ապօրինի զավակի ու պետության ստատուս վերցնեն իրենց վրա: Իսկ աշխարհն իր ո՞ր մի եղեռնը հիշի, ողջը եղեռն է, սպանություն ու արյուն, էդ ո՞րն է համարձակ ասելու, որ չի սպանել, թալանել ու հափշտակել: Չկա էդպիսի մեկը: Էդպես ես միակ տուժածն եմ հա՛մ իմ ազգի դավաճաններից, հա՛մ թուրք ու շուն էս աշխարհից:


Իմ մեծ նախնի Արշակ պապը իրկնադեմին, երբ այծերի պոչատակերից իմ Լուսիկ տատը պոկում էր տիզերին ու շպրտում թթնեու տակի որձաքարին, ասում էր՝ տրորի էդ թուրքերին, թոռս, դրանք իմ ընտանիքն են սպանել, հորս, մորս, քոււյրերիս ու աղբերիկներիս են սպանել, ես հազիվ եմ փրկվել, սպանիր դրանց, տրորիր այդ թուրքերին... Նրա ուժը այդքան էր պատում:


Հիմա ես նստած եմ՝ բոլորից հոգնած և ոչ մեկի հետ խոսել չուզենալու մի մթագնությամբ: Վրեժ չունեմ, ցասում չունեմ, երազում եմ հնարավոր մի օր դուրս գալ տանից, փակել դուռը ու գնալ անվերադարձ: Գիշերվա մեջ անհայտ և անվերադարձ դուրս գալ տանից՝ բանալիներս շպրտել ու չքվել այս խուժան աշխարհից հավիտյան:

Դիտվել է՝ 10505

Մեկնաբանություններ